News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափախությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նաիրի Սարգսյանը, ով այսօր ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։

Վերջին 3,5 տարվա ընթացքում քիչ եմ ժամանակ հատկացրել իմ ընտանիքին և ընկերներին, հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ։

Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար։ Մենք միասին անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ պատերազմ, համավարակ, 2 արտահերթ ընտրություններ և այլն։

Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ:

Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած նախկին և ներկա բոլոր գործընկերներիս:

Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս ընթացքում աջակցել և ուժ են տվել ինձ»:

Նշենք, որ Նաիրի Սարգսյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրն է:

Տպել
Ամենաշատ