News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ավելի քան 10 հազար բարել նավթ է լցվել Խաղաղ օվկիանոս՝ Լիմայից հյուսիս։ Այս մասին ուրբաթ հայտնել է իսպանական Repsol ընկերությունը, որն ավելի վաղ հայտնել էր մոտ 6000 բարել նավթի արտահոսքի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հիմնվելով առկա տեխնիկական տեղեկատվության վրա՝ մենք պատրաստ ենք հայտնել, որ թափված նավթի քանակը 10396 բարել է կազմում, որից 35 տոկոսն արդեն հավաքվել է ջրի եւ լողափերի մաքրման աշխատանքների միջոցով»,- ասել են ընկերությունում։

Պերուի շրջակա միջավայրի նախարար Ռուբեն Ռամիրեսն իր հերթին հայտնել է, որ օվկիանոս է լցվել 11.9 հազար բարել նավթ։ «11637 հեկտարի ջրային եւ ցամաքային մակերես է տուժել»,- ասել է նա մամուլի ասուլիսին, որը հեռարձակվել է գործակալության ֆեյսբուքյան էջին:

Նավթի արտահոսքը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ Լիմայից հյուսիս գտնվող Վենտանիլա շրջանում տեղակայված Repsol նավթավերամշակման գործարանի մոտ լցանավի բեռնաթափման ժամանակ: Երկրի դատախազությունը հետաքննություն է սկսել շրջակա միջավայրին հասցված վնասի փաստով։

Պերուի իշխանությունները փոխհատուցում են պահանջել Repsol-ից։ Ընկերությունը պնդում է, որ նավթի արտահոսքը տեղի է ունեցել Տոնգայի թագավորությունում գտնվող Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքման պատճառով առաջացած բարձր ալիքների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ