News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների համար նախատեսված  սեղանի ընտրությունը կապված է եղել աշխարհում կորոնավիրուսի հետ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Подъем»- ը իր Telegram-ալիքում։

«Բացառապես համաճարակաբանական միջոցառումներ», - պարզաբանել Է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ մի շարք արտասահմանյան պարբերականներ ուշադրություն էին դարձրել  շատ երկար սեղանի վրա, որի շուրջ նստած էին Պուտինը եւ Մակրոնը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ: Մասնավորապես, բրիտանական The Sun թերթը նշել է, որ Ռուսաստանի նախագահը հանդիպում է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ՝  նրան նստեցնելով մեծ սեղանի մյուս ծայրում ՝  հեռավորության վրա մնալու համար:

Daily Mail-ի լրագրողներն իրենց հերթին ենթադրել են, որ այդպիսով Պուտինը ցանկացել է մատնանշել այն անդունդը, որն այժմ գոյություն ունի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։

Ավելի վաղ լուսանկարը, որի վրա երկու երկրների առաջնորդները պատկերված են Կրեմլում հանդիպման ժամանակ, դարձել էր սոցցանցերի մեմ: Մասնավորապես, օգտատերերը կատակել են, որ հենց սեղանի երկարության պատճառով Պուտինի եւ Մակրոնի բանակցություններն այսքան երկար են տեւել, փոխանցում է Lenta-ն։

Երկու երկրների ղեկավարների բանակցությունները Կրեմլում կայացել են փետրվարի 7-ին եւ շարունակվել ավելի քան հինգ ժամ: Ամփոփելով արդյունքները՝ Պուտինը հայտարարել է, որ Մակրոնի հետ հանդիպումն անցել է գործնական հունով, այն բովանդակալից եւ օգտակար է եղել: Պետության ղեկավարը նաեւ ճշտել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ