News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեկ կետը կլանում է նույնքան ածխաթթու գազ (CO2), որքան հազար ծառը, ինչպես նաեւ ծովային կաթնասունները նպաստում են ջրիմուռների աճին, որոնք արտադրում են մոլորակի թթվածնի կեսը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետազոտության մեջ, որը նվիրված է ծովային կաթնասունների պաշտպանության միջազգային օրվան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կետերը կենսական կարեւորություն ունեն մոլորակի համար։ Մեկ կետը կլանում է նույն քանակությամբ ածխաթթու գազ, որքան  հազար ծառը։  Նրանք աշխատում են որպես պահեստարան CO2-ի համար, եւ երբ մահանում են, ապա այդ գազը թողնում են հատակին։ Բացի այդ կետերը պարարտացնում են օվկիանոսը, ինչի շնորհիվ ծաղկում են ջրիմուռները, որոնք կլանում են ածխաթթու գազի համաշխարհային արտանետումների 40 տոկոսը եւ արտազատում աշխարհի թթվածնի կեսից ավելին», - ասվում է ուսումնասիրության մեջ։

Բացի այդ, իրենց ուղղահայաց եւ հորիզոնական շարժումներով  կետերն ակտիվացնում են ֆիտոպլանկտոնը՝ նպաստելով դրա աճին։ Կետերը նաեւ նպաստում են օվկիանոսում սննդային շղթայի պահպանմանը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է արդյունաբերական ձկնորսության պահպանման համար:

«Մեկ մեծ կետը կարող է պահպանել իր մարմնում մոտ 33 տոննա CO2-ի  էկվիվալենտ։ Կետերի թվաքանակի վերականգնումը կօգնի բարելավել սննդային շղթաները օվկիանոսում եւ մեծացնել օվկիանոսի արտադրողականությունը, ներառյալ ածխաթթու գազի կլանումը», - հավելել են հիմնադրամում։

Ընդ որում, WWF - ն նշում է, որ աշխարհի կետակերպերի համար ամենամեծ սպառնալիքը ձկնորսական ցանցերում հայտնվելն է: Ժամանակակից հետազոտությունների շնորհիվ ապացուցվել է, որ ձկնորսական ցանցերում տարեկան մահանում է ավելի քան 300 հազար կետ եւ դելֆին։

Ներկայումս գրեթե բոլոր խոշոր կետերի պոպուլյացիաները ճնշված վիճակում են հայտնվել վերջին երկու հարյուրամյակների ընթացքում կետորսության հետեւանքով։

Կետերի պես երկարակյացների համար, որոնք ունեն բազմացման դանդաղ շրջան, անխուսափելիորեն պահանվջում է մի քանի տասնամյակ՝ բնակչությանը հասցված վնասը վերականգնելու համար: Որոշ խմբավորումներ  դեռեւս կազմված են ընդամենը մի քանի հարյուր առանձնյակից  եւ մնում են անհետացման եզրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ