News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանում իրավապահները խոշտանգելով սպանել են անկարգությունների 6 մասնակիցների, հաղորդում է «КазТАГ» գործակալությունը։

«Բառացիորեն օրերս մենք վարույթ ենք ընդունել քրեական գործերը հարցաքննության անթույլատրելի մեթոդների կիրառման փաստով։ Մեզ փոխանցվել են ոչ բոլոր նման դեպքերը, այլ միայն ծանր հետեւանքներով դեպքերը։ Մեր տեղեկություններով՝ նման հանգամանքներում Ալմաթիի ժամանակավոր կալանավայրում մահացել է երկու մարդ, երեքը՝ Արեւելյան Ղազախստանի շրջանում, մեկ մարդ՝ Թալդըկորգանում»,- ասել է գլխավոր դատախազության հատուկ դատախազների ծառայության պետ Ռիզաբեկ Օժարովը։ 

Նա մանրամասնել է, որ դատախազությունը հետաքննում է Թալդըկորգանի բնակիչների նկատմամբ խոշտանգումների եւ բռնությունների գործը։

«Այդ փաստերով նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք։ Բայց կարող եմ ասել, որ նման հանցագործությունները զանգվածային բնույթ չեն կրում»,- պարզաբանել է Օժարովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ