News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սումգայիթում հայերի ջարդերի մեղավորը հայերն են։ Հենց այսպես են Ադրբեջանում հերքում ոչ թե ջարդերի ու կոտորածի փաստն ինքնին, դա անհնար կլիներ հերքել, այլ պարզապես հայերի վրա են դնում հայերի հանդեպ իրականացված հրեշավոր հանցագործության մեղքը։

Այս հանցավոր դիրքորոշումը  կրկնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ողբերգության տարելիցի հետ կապված։

«Քանի դեռ Հայաստանի կառավարությունը զբաղեցնում է փոխզիջման չգնալու դիրքորոշում՝ հիմնված ստի վրա, ցավոք, հայ ժողովուրդը զրկված կլինի խաղաղությունից եւ բարեկեցությունից»,- ասել է Աբդուլաեւան։ Նա մեղադրանքները համարում է «անհիմն» եւ «կեղծ»։

Վկայակոչելով «պաշտոնական տվյալները»՝ ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչը խոսում է 32 զոհվածի մասին։ Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Որպես «գլխավոր փաստարկ» Աբդուլաեւան ներկայացրել է ադրբեջանական կողմից շրջանառության մեջ մտցված «հիմնավորումը» ջարդերին ինչ-որ հայերի հանցակցության մասին։

«Համագործակցության եւ խաղաղության հաստատման նոր հնարավորություններից օգտվելու փոխարեն, որոնք ներկայում ի հայտ են եկել օկուպացիայի գործոնի վերացումից հետո, անհիմն եւ թշնամական հայտարարություններն ի ցույց են դնում Հայաստանի իրական մտադրությունները»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Աբդուլաեւայի տրամաբանությամբ՝ խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է հրաժարվի զոհերի հիշատակից եւ հանցագործներին պատժելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ