News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, փետրվարի 26-ին ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով  Էրեբունու բաժին են բերման ենթարկել  2 քաղաքացու:

Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: 

Ներսես Պողոսյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է․ նրա մոտ օգտագործված կաթուցիչ է հայտնաբերվել։ Պողոսյանը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչն ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի  2-րդ զանգվածում գտնվող այգուց:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը  բաց են թողնվել:

 

 

Տպել
Ամենաշատ