News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թեհրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պետք է պայմանավորվեն միջուկային օբյեկտներում ստուգումների ռեժիմի մասին, հակառակ դեպքում միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելը հեշտ չի լինի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ Իրանի մայրաքաղաքում կայացած բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Իրանը եւ ԱԷՄԳ-ը չլուծեն ստուգումների հարցը, հեշտ չի լինի միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնել»,- նրա խոսքերն է մեջբերում Mehr-ը: Գրոսսին հավելել է, որ «համագործակցության համար կարեւորը փոխըմբռնումն է»։ Նրա խոսքով՝ «ցավալի է, որ [գործակալության] մի շարք անդամներ չեն պահպանում Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցության գաղտնիության ռեժիմը»։

Ընդմիջումից հետո փետրվարի 8-ին Վիեննայում վերսկսվել է բանակցությունների ութերորդ փուլը, որի նպատակը միջուկային գործարքն իր սկզբնական տեսքով վերականգնելն ու ԱՄՆ-ին այս բազմակողմ համաձայնագրին վերադարձնելն է։ Աշխատանքներն իրականացվում են ինչպես Իրանի եւ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ առանձին խորհրդակցությունների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որը դեռ պատրաստ չէ ամերիկյան կողմի հետ ուղիղ երկխոսության։ Բանակցողներն արդեն պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատանքի գործընթացը։ Ենթադրվում է, որ ութերորդ փուլը կարող է վերջինը լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ