News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թեհրանն ակնկալում է, որ մոտ ապագայում «լավ պայմանավորվածություններ» ձեռք կբերվեն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հարցում։ Այս մասին երեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրանի արտգործնախարարը նաեւ ասել է, որ Ռուսաստանը որեւէ խոչընդոտ չի ստեղծում իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար, դրանք ոչ մի կերպ կապված չեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ Ռուսաստանը այս բանակցությունների հենց սկզբից կարեւոր եւ կառուցողական դեր է խաղացել։ «Մինչեւ բանակցությունների ավարտը եւ լավ, ամուր ու տեւական պայմանավորվածության ձեռքբերումը Ռուսաստանը կլինի Իրանի կողքին եւ կաջակցի Իրանին՝ այս համաձայնությանը հասնելու համար», - հավելել է նա։

Իրանի արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում միջուկային գործարքի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։

Իրանցի նախարարի խոսքով՝ բանակցությունների ձգձգումը կարող է լավ հող ստեղծել մնացած հարցերի լուծման համար։

Բացի այդ, նա նշել է Իրանի արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունը։ «Իրանն այսօր կարեւոր դեր է խաղում իր հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ եւ չի ցանկանում դառնալ ինչ-որ մեկի արբանյակը եւ չի ցանկանում իր համար արբանյակներ ստեղծել»,- հավելել է նա։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ ոչ ոք չի կարող խոչընդոտ հանդիսանալ Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունների զարգացման համար։ «Սա հենց Իրանի ժողովրդի շահերի իրացկանացումն է, ցույց է տալիս մեզ հետագա շարժման ճանապարհը եւ չի կարող բացասական ազդեցություն ունենալ Վիեննայի բանակցությունների ընթացքի վրա»,- հավելել է Աբդոլլահիանը։

Մարտի 11-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Վիեննայում բանակցությունները արտաքին գործոնների պատճառով են դադարեցվել։ Նրա խոսքով՝ վերջնական տեքստը գրեթե պատրաստ է, ուստի ինքը կապի մեջ կլինի ԳՀՀԾ-ի բոլոր կողմերի եւ ԱՄՆ-ի հետ՝ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ