News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն անձնական շահ չի հետապնդում իրանական միջուկային խնդրի լուծմանն ուղղված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման հետ կապված, որը ճանապարհ կբացի Իրանի համար դեպի նավթի համաշխարհային շուկա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք երբեք չենք դավաճանում մեր ընկերներին քաղաքականության մեջ։ Վենեսուելան մեր բարեկամն է, Իրանը՝ շատ մոտ պետություն: Երկրորդ՝ մենք անձնական շահի հետեւից չենք ընկնում։ Իսկ ամերիկացիներն ընկնում են»,- ասել է նախարարը շաբաթ օրը «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի «Միջազգային» թռեքի եզրափակչի մասնակիցների հետ զրույցում։

Այդպես է Լավրովը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք ԳՀՀԾ-ի իրականացումը ձեռնտու է Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ դրանից հետո իրանական նավթը դուրս կգա համաշխարհային շուկա։

ԱԳՆ ղեկավարը նշել է. «Նրանք (ամերիկացիները. ԻՖ) իսկապես այսպես են դարձել. իսկ պե՞տք է ռուսներին նստեցնել եւ դաս տալ։ Դե լավ, ուրեմն Աստված նրանց՝ Կարակասի ռեժիմի հետ: Աստված նրանց՝ Իրանի հետ, եկեք արագ վերականգնենք այդ ծրագիրը, միայն թե հիմա պատժենք ռուսներին»։

Լավրովի խոսքով՝ «այս թեմայով ամերիկացիները վազում են նաեւ Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Կատարի մոտ՝ եւ նավթի, եւ գազի հարցով»։ «Եվ բոլոր թվարկված երկրները, ինչպես Վենեսուելան եւ Իրանն են, հստակ ասում են. երբ դիտարկենք նավթի շուկայում նոր մասնակիցների ի հայտ գալու հետ կապված հարցերը, բոլորս հակված ենք ՕՊԵԿ+ ձեւաչափին, որտեղ կոնսենսուսի հիման վրա քննարկվում եւ համաձայնեցվում են յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսված քվոտաները»,- ընդգծել է նա։

«Առայժմ հիմքեր չեմ տեսնում ենթադրելու, որ այդ մեխանիզմը որեւէ կերպ քանդված է։ Դրանում ոչ ոք հետաքրքրված չէ»,- ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ