News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) մասնակցող կողմերի բանակցությունները մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Իրանական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Թեհրանին թվում է, թե իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Եթե ​​Վաշինգտոնn իրատեսորեն եւ գործնական մոտենա այս հարցին, «մենք պատրաստ ենք հայտարարել այդ համաձայնության մասին»։

Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը բանակցություններում նախաձեռնություններ է ներկայացրել սեփական ժողովրդի շահերից ելնելով, եւ համաձայնության հասնելու համար արեւմտյան երկրներից պահանջվում է «լուրջ մտադրություններով» արձագանքել այդ նախաձեռնություններին։

2015 թվականի հուլիսին Իրանը համաձայնություն ձեռք բերեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Գերմանիայի հետ: 2018 թվականի մայիսին ԱՄՆ վարչակազմը միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից, այնուհետեւ վերականգնեց եւ նույնիսկ նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ։ 2019 թվականի մայիսից Իրանն աստիճանաբար դադարեցնում էր ԳՀՀԾ-ի որոշ հոդվածների կատարումը, սակայն խոստացել է, որ ձեռնարկված քայլերը «շրջելի» են լինելու։

Իրանի միջուկային համաձայնագրի համապատասխան կողմերը 2021 թվականի ապրիլին բանակցություններ սկսեցին Վիեննայում՝ ԱՄՆ-ին եւ Իրանին պայմանավորվածությունների կատարմանը վերադարձնելու նպատակով: ԱՄՆ-ն անուղղակիորեն մասնակցում էր բանակցություններին։ Բանակցությունների 8-րդ փուլը մեկնարկեց 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Ավստրիայի մայրաքաղաքում։ Այս տարվա մարտի 11-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց «արտաքին գործոնների» պատճառով բանակցությունների դադարեցման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ