News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի VR պետական երկաթուղային ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանից բեռնատար գնացքների ընդունումն ու ուղարկումը, հայտնում է РБК-ն:

Ռուսաստանից գնացքների ընդունումը կդադարեցվի մարտի 27-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին: Ընկերությունը դեռևս շարունակում է գնացքները հետ ուղարկել Ֆինլանդիայից Ռուսաստան:

Ընկերությունից ընդգծել են, որ չեն կարող շարունակել արեւելյան երկաթուղային հաղորդակցությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով:  

VR-ն ավելի վաղ հայտարարել էր մարտի 28-ից «Ալլեգրո» գնացքների երթեւեկությունը դադարեցնելու մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ