News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսրայելական Brain.Space ստարտափը, որն ուսումնասիրում է ուղեղի գործունեության վերաբերյալ տվյալները, հաջորդ շաբաթ Միջազգային տիեզերակայան SpaceX-ի թռիչքի ժամանակ պատրաստվում է տիեզերքում տիեզերագնացների վրա փորձարկել իր սարքավորումները:

Տիեզերական Axiom Space մասնավոր ընկերության երեք տիեզերագնացներ դեպի ՄՏԿ առաքելության մեջ կօգտագործեն հատուկ էլեկտրաէնցեֆալոգրամայով (ԷԷԳ) սաղավարտ, որը պատրաստվել է Brain.Space-ի կողմից, հայտնել է ընկերությունը:

Տասնօրյա առաքելությունը՝ առաջին մասնավոր ուղեւորությունը տիեզերական կայան, կսկսվի ապրիլի 3-ին: «Մենք իրականում գիտենք, որ միկրոգրավիտացիոն միջավայրը ազդում է օրգանիզմի ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա: Այսպիսով, դա, ամենայն հավանականությամբ, կազդի ուղեղի վրա, եւ մենք կցանկանայինք հետեւել դրան»,- Reuters-ին ասել է Brain.Space-ի գործադիր տնօրեն Յաիր Լեւին:

Brain.Space-ը, որը նաեւ հայտարարել է, որ 8,5 մլն դոլար է հավաքագրել իր ֆինանսավորման սկզբնական փուլում, իրեն համարում է ուղեղի ենթակառուցվածքով զբաղվող ընկերություն եւ աշխատում է իսրայելական Բեն-Գուրիոնի համալսարանի ճանաչողական եւ ուղեղային գիտությունների բաժնի հետ՝ տվյալների տերաբայթները օգտակար տեղեկատվության վերածելու համար:

«Տիեզերքը արագացուցիչ է։ Գաղափարն այն է, որ հեղափոխություն տեղի ունենա եւ հնարավոր դառնան ուղեղի ակտիվության հետ կապված հավելվածները, ապրանքներն ու ծառայությունները, որոնք նույնքան պարզ են, որքան Apple Watch-ից տվյալներ ստանալը»,- ասել է Լեւին:

Նրա խոսքով՝ տիեզերքում անընդհատ տվյալներ են հավաքվել սրտի զարկերի հաճախականության, մաշկի դիմադրության, մկանային զանգվածի եւ այլ չափորոշիչների, բայց ոչ ուղեղի գործունեության մասին։

Չորս տիեզերագնացներից երեքը, այդ թվում՝ իսրայելցի Էյտան Սթիբբեն, կկրեն գլխամաշկին միացված 460 աերոգրաֆներով սաղավարտ եւ մի շարք առաջադրանքներ կկատարեն օրական 20 րոպե, որի ընթացքում տվյալները կներբեռնվեն նոթբուքի մեջ։

Այս առաջադրանքների օգտագործմամբ նմանատիպ ուսումնասիրությունները Երկրի վրա ավարտվել են, եւ առաքելությունից հետո Brain.Space-ը կհամեմատի ԷԷԳ-ի տվյալները, որպեսզի տեսնի Երկրի վրա եւ տիեզերքում ուղեղի ակտիվության տարբերությունները:

Նման փորձարկումներն անհրաժեշտ են, քանի որ տիեզերքի երկարաժամկետ իրացումը եւ «մոլորակից դուրս կյանքը հասանելիության սահմաններում են գտնվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ