News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև 2022 թվականի մարտի 29-ը` ժամը 11.00-ն:

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանված ժամկետում  ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։

2022 թվականի մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների շրջանակներում ձևավորված թվով 28 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից թվով 19 գրանցամատյաններում գրառումներ առկա չեն, և թվով 9 գրանցամատյաններում առկա են 10 գրառումներ։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ քվեարկությունից հետո երկրորդ օրը, 2022 թվականի մարտի 29-ի ժամը 11:00-ին կայացած թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրված երեք ընտրական տեղամասերում (13/24, 13/8, 13/19) կիրականացվի վերահաշվարկ։

Քվեարկության արդյունքների վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի մարտի 29-ին, ժամը 14:00-ից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին՝ մարտի 27-ին, ընտրություններ են տեղի ունեցել Վեդի խոշորացված համայնքում: ԿԸՀ-ն հրապարակել է խոշորացված Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։

Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։

Քվարկությանը մասնակցել է 23378 ընտրող, որը կազմում է ընտրողների 63 տոկոսը:

ԿԸՀ-ն հրապարակել է Վեդիի ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն հաղթանակ է տարել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ