News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին հաճախ է խոսվում Փառուխ գյուղի և Քարագլուխ կոչվող բարձունքի ռազմավարական նշանակության մասին. Մարտի 24-ից տեղանքն ադրբեջանցիների կողմից օկուպացվել է, ինչն ուղիղ սպառնալիք է Արցախի ու արցախցիների անվտանգության համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԿԳՄՍՆ-ից:

Փառուխ-Քարագլուխ տեղանքը, սակայն, անչափ կարևոր է նաև Արցախի պատմամշակութային ժառանգության տեսանկյունից: Քարագլուխը գտնվում է Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, Շիկաքար կոչվող ժայռի շրջակայքում։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական կարևոր վայրերից է և նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։

Հին ժամանակներում այն եղել է Խաչենի նշանավոր բնական բերդերից մեկը: 2011թթ. ԱՀ կառավարության որոշմամբ՝ Փառուխի պատմամշակութային հուշարձանները ներառվել են Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ: Ըստ այդմ, վերոնշյալ տարածքում կա ավելի քան 20 հուշարձան, այդ թվում՝ 2 եկեղեցի, հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, մոնումենտալ արվեստի կոթողներ, մասնավորապես՝ խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը: ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, այդ տարածաշրջանում գտնվող՝ մեր մշակութային ժառանգության մի կարևոր հատված այս պահին վտանգված է: «Վերոնշյալ տեղանքն առանձնանում է Արցախի դարավոր պատմությունն ու մեր ինքնությունը վավերագրող հարուստ պատմամշակութային արժեքներով: Տարածքն ավելի մանրամասն հետազոտության կարիք ունի, քանզի ընդամենը մի քանի ամիս առաջ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից այնտեղ հետազոտություններ են կատարվել և հայտնաբերվել են 20-ից ավելի նոր խաչքարեր: Սա փաստում է, որ Քարագլուխը հավանաբար դեռ ունի չբացահայտված հուշարձաններ: Մեր մշակութային ինքնությանն ու պատմամշակութային ժառանգությանը հասցվում է հերթական ցավալի հարվածը, խաթարվում է պատմական լանդշաֆտը, ինչը մեր ժողովրդի ինքնության վկայություններից է: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ շարունակաբար տարվող մշակութային էթնոցիդի քաղաքականությունը, այն է՝ վերացնել հայկականության յուրաքանչյուր հետք, վստահ ենք, որ Քարագլխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է: Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում և մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում այս խնդրին: Ադրբեջանի կողմից տարվող էթնոցիդի քաղաքականությունը չի փոխվել: Ադրբեջանական իշխանությունների անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, ինչն էլ տեղի է ունենում մեր աչքի առաջ ամեն օր՝ միջազգային հանրության լռության ներքո: Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունը պաշտպանության կարիք ունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ