News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Տեղյակ եք, որ երեկ մինչեւ ուշ երեկո Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը. Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը, երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ եւ շփումներ: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն եւ բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության նախորդ նիստում ինքը բարձրաձայնել է հայկական կողմի նկատառումները. «Տեղյակ եք, որ մենք ընդգծել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը եւ մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ ողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաեւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը:

Այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում եւ պետք է դառնան բանակցությունների առարկա: Իհարկե, ինչպես նախկինում, մենք էական ենք համարում այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը եւ պիտի շարունակենք  աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ բնականաբար քննարկում է եղել ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես,  Փառուխի դեպքերի շուրջ. «Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաեւ ասեմ, որ ինքս այս թեմայի քննարկումը պատեհ չհամարեցի  բրյուսելյան հարթակում, որովհետեւ խոսքն, այնուամենայնիվ, խոսքը Արցախում ռուսական խաղաղապահի առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, եւ այս հարցը ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք եւ կանենք:

Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ,  ըստ այդմ, մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրս բերումն ապահովելու համար:

Կարեւոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում եւ իրադարձությունների զարգացման թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գոծունեության գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում»,-հայտարարեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։  Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու
Սա նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը գողանում են...
Ֆրենկ Փալոնը ԱՄՆ-ին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողությունները
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին հորդորել է կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի...
Եթե արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանանք նաև ՄԱԿ-ից, բացառում եմ՝ Ադրբեջանը կարողանա որևէ բան անել․ Ալեքսանյան
Մենք խնդիր ունենք, վերջապես այս հարցը լուծելու ու լուծելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ․․․
Զորքերի հայելային դուրսբերման առաջարկը երբեք նախապայման չի եղել. Փաշինյան
«Մենք միայն կարծում ենք, որ սահմանազատման նորմալ գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների նկատմամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չի կարելի ասել հայ-ադրբեջանական ներկայիս սահմանի մասին..
Եթե Քարագլխի հետ կապված ադրբեջանական սադրանքը ներվի, ամեն պահի կարող է կրկնվել. Թագուհի Թովմասյանը՝ ՌԴ դեսպանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շտապ...
Եթե Ադրբեջանը որևէ ոտնձգություն կազմակերպի, կասկած չունեմ, որ մեր իշխանությունը հետները ուղիղ կապի մեջ է. Վահե Հակոբյան
Հիմնական թեզը, որով գործող իշխանությունը փորձում է մոլորեցնել մեր հանրությանը, այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ նոր պատերազմի մեջ ներգրավվել...
Ամենաշատ