News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կկարողանա վերականգնել ստատուս քվոն, վերականգնել իրավիճակն այնպես, ինչպես այն մարտի 23-ի դրությամբ էր։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին,  պատասխանելով ղարաբաղյան Փառուխ գյուղ ադրբեջանական ուժերի ներխուժման մասին հարցին, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչպես արդեն ասացի, խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրավիճակով ստատուս քվոն ապահովելու եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Կրկնում եմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի եւ ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարեւորագույն գործառույթը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու եւ երաշխավորելու կարեւորագույն առաքելությունը»,- հայտարարեց Միրզոյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ