News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում կրկին դիմավորեցին ծափահարություններով:

Դատական նիստի հենց սկզբում հայտարարությամբ հանդես եկավ պաշտպան Լուսինե Սահակյանը, որը նշեց, թե դատավոր Մնացական Մարտիրոսյանի կամքով լրագրողների համար նորմալ աշխատանքային պայմաններ ապահովված չեն, ավելին, լուսանկարիչները չեն կարողանում լուսանկարահանումներ իրականացնել: «Լուսանկարելու միակ հնարավորությունը լրագրողների համար առանձնացված սենյակում տեղադրված հեռուստաէկրանից նկարելն է, բայց այդ կադրերը ենթակա չեն օգտագործման»,- նշեց պաշտպանը: Վերջինս նաեւ հանգամանալից ներկայացրեց դատավորի կատարած ապօրինությունները, բայց նկատեց, որ անիմաստ են համարում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը, քանի որ համոզված են, որ նա անպայման կմերժի միջնորդությունը:

Այնուհետեւ իր անձնական տվյալները ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե ինչ կրթություն ունի, Փաշինյանը պատասխանեց. «Դժվար է ասել»՝ արժանանալով ներկաների բուռն ծիծաղին: Հիշեցնենք, որ բացարձակ գերազանցիկ Փաշինյանին 1995թ. հեռացրել էին համալսարանից՝ ընդդիմադիր հայացքների համար: Իսկ հարցին, թե երբ է ձերբակալվել՝ Փաշինյանը պատասխանեց. «Հուլիսի 1-ին: Ի դեպ, կալանքը ես եմ ընտրել որպես խափանման միջոց, եւ ներկայումս գործունեություն եմ ծավալում „Երեւան-Կենտրոն“ ՔԿՀ-ում»: Հիշեցնենք, որ նա ինքնակամ էր ներկայացել իրավապահներին՝ մեկուկես տարի ընդհատակում գտնվելուց հետո:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Կորյուն Փիլոյանին, նշելով, որ վերջինս անաչառ լինել չի կարող եւ կանխակալ վերաբերմունք ունի: Ըստ Փաշինյանի՝ 13 հատորանոց քր.գործում իր մեղքն ապացուցող որեւէ փաստ հնարավոր չէ գտնել, մինչդեռ Փիլոյանն անձամբ հաստատել մեղադրական եզրակացությունը: "Փոխանակ բացահայտելու մարտի 1-ի իրական մեղավորներին, մարդասպաններին, Փիլոյանը, ըստ Փաշինյանի՝ կոծկում է դրանք, քանի որ մարտի 1-ը կոռուպցիոն բուրգի կազմակերպածի մի մասնիկն է: Փաշինյանի միջնորդությանը միացան նաեւ պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը: Կողմերին լսելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկու ժամով ընդմիջում հայտարարեց եւ գնաց միջնորդությունը քննարկելու:

Նշենք, որ դրսում հավաքվել էին ընդդիմության մի քանի հարյուր ակտիվիստներ, որոնց ոստիկանությունն արգելեց մտնել դահլիճ, թեեւ դահլիճը կրկին կիսադատարկ էր: Ի դեպ, ոստիկանների գործողությունները համակարգում էր ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, որը, սակայն, Փաշինյանի գործով հանդես է գալիս որպես վկա եւ իրավունք չուներ գտնվել դատարանի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ