News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը, որը երկրորդ օրն է Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում։

«Որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով կտեսնեք այս եւ այլ գործողությունների զարգացումը»,- խոստացավ նա՝ հավելելով, որ եթե յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա, մենք կարճ ժամանակում կհասնենք արդյունքի եւ վերջնական նպատակին՝ հզոր Հայաստան ու Արցախ, տարածքային ամբողջականության պահպանում, քաղաքացիների բարեկեցիկ կյանք։

«Սա պայքար է հանուն հայության, հանուն Արցախի եւ Հայաստանի, ոչ թե հանուն իշխանության։ Բայց միջանկյալ խնդիրն այս իշխանություններին հեռացնելն է։ Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու հարցին, համարեք, որ մենք դրել ենք, մենք այստեղ ենք՝ ժողովրդի հետ, երկրի վրա»,- նկատեց Վանեցյանը։ Իր մասին նա նշել է, որ չգիտի էլ ինչի մասին խոսի խորհրդարանում, որտեղ հնարավոր են համարում, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինի։ «Մանդատը վայր դնելը տեխնիկական խնդիր է։ Բայց իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ։ Եվ մեզ մեր մանդատները պետք կգան՝ գործը մինչեւ վերջ հասցնելու համար»,- ասաց Վանեցյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ