News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«5165» շարժման անդամները բացեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակը, որը մոտ 30 րոպե փակ էին պահել։ Մեծ եռագույնը ծածանելով՝ նրանք վերադառնում են Ազատության հարպաարակ։

Նրանց ձեռքին կան պաստառներ «Տղաները հավերժ ուշացան, դուք կարող եք երեսուն րոպե ուշանալ»։ Նրանց ձեռքին նաև կային մոմեր։

21։35


«5165 շարժման» անդամները քիչ առաջ 30 րոպեով փակել են Ֆրանսիայի հրապարակը։

Շարժման անդամներից մեկի խոսքով՝ իրենց ակցիայի նպատակն այն է, որ մարդիկ ոտքի կանգնեն, թույլ չտան Արցախի հանձնումն Ադրբեջանին։

«Որպեսզի ոտքի կանգնեն, պահանջեն Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որովհետեւ նա է երաշխավորում Արցախի հանձնումն Ադրբեջանին։ Ոտքի ելեք եւ պայքարեք Արցախի համար։ Ոչ ասեք բոլոր դավադիր պլաններին»,- հայտարարեց շարժման անդամներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ