News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը  մարտի 14-ին հրապարակել է մի հոդված, որ վերնագրված է այսպես՝ «Երկու ամսում 34․500 զբոսաշրջիկ է այցելել Թուրքիայի հնագույն քաղաք Անի»: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.Նաիրա Սահակյանն իր հոդվածում գրում է. «Առաջին հայացքից այս լուրը թվում է անվնաս և անգամ դրական, քանի որ մեծ թվով մարդիկ են ծանոթացել հնագույն քաղաքին, նրա հիասքանչ մշակութային ժառանգությանը։

Սակայն եթե ուշադիր կարդաք բուն տեքստը, կհասկանաք, որ այդ անմեղ տեղեկատվության տողատակերում բոլորովին այլ նպատակ է դրված՝ փոխել հայկական միջնադարյան ժառանգության ինքնությունը։

Անին միջնադարյան Հայաստանի ամենածաղկուն քաղաքաներից էր։ Նրա տարածքը բնակեցված է եղել դեռ հնագույն ժամանակներից (դրա մասին են վկայում կիկլոպյան կառույցների մնացորդներն ու դամբարանադաշտը)։ Անին որպես ամրոց հիշատակվում է դեռևս 5-րդ դարից։ Քաղաքը սկզբնապես պատկանել է Կամսարական հայկական նախարարական տանը, ապա անցել Բագրատուների վերահսկողության տակ։ Բագրատունյաց Հայաստանում է, որ Անին դառնում է տարածաշրջանի ամենածաղկուն կենտրոններից մեկը: 10-րդ դարի կեսերին ու 11-րդ դարի սկզբին Անին պարսպապատվում է․ կառուցվում են քաղաքի ներքին (Աշոտյան) և արտաքին (Սմբատյան) պարիսպները։ Այդ շրջանում են կառուցվում նաև հայ ճարտարապետության փառահեղ նմուշ Մայր Տաճարը, բազմաթիվ այլ եկեղեցիներ, քարավանատներ, բաղնիքներ, կամուրջներ և այլ շինություններ։ Թադևոս Հակոբյանը[3] նշում է, որ «Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի բոլոր թելերը ձգվում են դեպի Անի»:

Փոքր-ինչ ծանոթ լինելով քաղաքի պատմությանը՝ դժվար է պատկերացնել մի տեքստ, որ խոսում է Անիի մասին՝ չնշելով քաղաքի հայկականությունը։ Թուրքական Դեյլի Սաբահին, սակայն, դա հաջողվել է։ Հոդվածը ոչ միայն չի անդրադառնում Անիի հայկականությանը, այլև նույնիսկ փոխում է քաղաքի ինքնությունը՝ ներկայացնելով որպես իսլամական մշակութային ժառանգություն։ Մասնավորապես՝ նյութի մեջ նշվում է, թե քաղաքը «11-րդ և 12-րդ դարերի իսլամական ճարտարապետական բազմաթիվ աշխատանքների օրրան է»։

Անշուշտ, Անիում կարող ես գտնել նաև իսլամական մշակույթի կոթողներ, քանի որ քաղաքը նախ մշակույթների խաչմերուկում էր, և երկրորդ՝ Բագրատունիները կապեր են ունեցել Արաբական խալիֆայության հետ։ Սակայն բավական է մեկ անգամ տեսնել Անիի մշակութային ժառանգությունը, և պարզ կդառնա հայկական քրիստոնեական մշակույթի գերակայությունը։ Մինչդեռ «Դեյլի Սաբահի» հեղինակը այնպես է գրում, կարծես այն իսլամական մշակույթի կենտրոն է, որտեղ կարելի է հանդիպել նաև մի քանի քրիստոնեական կոթողների։ Այս գրելաոճը նորություն չէ և անչափ բնորոշ է թերթին, որտեղ կարելի է գտնել մի շարք նմանօրինակ այլ հոդվածներ։

Նույն խնդիրն ունի նաև քաղաքում տեղադրված տեղեկատվական ցուցանակը, որը ևս Անին ներկայացնում է որպես իսլամական մշակույթի նմուշ և որևէ կերպ չի անդրադառնում նրա հայկականությանը։

Թուրքիան բավական վաղուց է որդեգրել այս մոտեցումը․ կրոնական կոթողների իսլամացումը դարերի պատմություն ունի այդ երկրում։ Նման օրինակ է Կարսի Սուրբ Առաքելոցը, որը եկեղեցուց կրկին մզկիթի է վերածվում, երբ Կարսը թուրքական իշխանության ձեռքն է անցնում։

Թուրքիան այս քաղաքականությունը չի վարում միայն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․ դրա ամենավառ օրինակն է Սուրբ Սոֆիայի տաճարը, որը մինչև 2020-ի հուլիսի 10-ը գործում էր որպես թանգարան, իսկ հուլիսի 10-ից վերածվեց մզկիթի։ Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է դեռևս 19-րդ դարում սկսած և Հայոց ցեղասպանության ընթացքում գագաթնակետին հասցրած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը՝ ավերումն արդեն նենգափոխման հետ զուգակցելով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ