News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Սոմալիի ոստիկանությունը 33-ժամյա պարետային ժամ է մտցրել մայրաքաղաք Մոգադիշոյում, որը գրեթե բոլոր բնակիչներին տանը կպահի կիրակի օրենսդիրների կողմից անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց ընթացքում երկրի գործող առաջնորդ Մոհամմեդ Աբդուլլահի Մոհամմեդը առաջադրված է երկրորդ ժամկետի համար, հաղորդում է Reuters-ը։

Ոստիկանության ներկայացուցիչ Աբդիֆաթահ Ադենը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է շաբաթ օրը ժամը 21:00-ից մինչեւ երկուշաբթի ժամը 06:00-ը քաղաքում ամբողջական պարետային ժամ սահմանելու մասին, որը կտարածվի ինչպես տրանսպորտի, այնպես էլ մարդկանց վրա:

Օրենսդիրները, անվտանգության ծառայության աշխատակիցները եւ քվեարկությանը մասնակցող մյուս բոլոր պաշտոնյաներն ազատ կարող են տեղաշարժվել այդ ժամերին:

Ընտրությունները, որոնց ժամանակ օրենսդիրները նախագահ կընտրեն, կանցկացվեն օդանավակայանի անգարում, որպեսզի կանխեն իսլամիստների հնարավոր հարձակումները կամ անվտանգության ծառայությունների այլ խմբերի միջամտությունը:

Ընտրություններում Մոհամմեդը կունենա 37 մրցակից, այդ թվում՝ երկու նախկին նախագահները՝ Շարիֆ Շեյխ Ահմեդը եւ Հասան Շեյխ Մոհամուդը, որոնց վերլուծաբանները համարում են նախագահական մրցավազքի առաջատարներ:

Ընտրատեղամասերը պետք է բացվեն կիրակի վաղ առավոտյան, եւ, ինչպես սպասվում է, կտեւեն մինչեւ ուշ գիշեր, մինչդեռ ոստիկանությունը մտավախություն ունի, որ իսլամիստական «Ալ-Շաբաաբ» խմբավորումը կարող է փորձել հարձակումներ գործել՝ դրանք խափանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել