ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Բեռլինում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ «գրեթե միաձայն, ուժեղ աջակցության» մասին է լսել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, փոխանցում է BBC-ն:
«ԱՄՆ-ը վճռականորեն կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերին, եթե նրանք որոշեն դաշինքին միանալու հայտ ներկայացնել»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ այդ հարցում կոնսենսուս ձեռք կբերվի: