News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում հայտարարել են, որ կրիպտոարժույթը սպառնում է «դոլարացնել» տնտեսությունը։Այս մասին հայտարարել են Հնդկաստանի պահուստային բանկի (Կենտրոնական բանկ) ղեկավարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գրեթե բոլոր կրիպտոարժույթներն արտահայտված են դոլարով եւ թողարկվում են ֆիզիկական անձանց կողմից: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել մեր տնտեսության մի մասի անկայունության եւ «դոլարացման», ինչը կհակասի երկրի ազգային շահերին»,-ղեկավարության կարծիքը մեջբերել է The Economic Times թերթը։

«Կրիպտոարժույթների շրջանառությունը լրջորեն կխաթարի Կենտրոնական բանկի՝ դրամավարկային քաղաքականությունը որոշելու եւ կարգավորելու կարողությունը»,-ընդգծել են բանկի ներկայացուցիչները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ