News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Օրերս փոխոստիկանապետը, կատարելով ԱԺ հանձնաժողովներից մեկի  նախագահի /անունը չեմ գրում, քանի որ ընկերներիս մեջ կան կանայք և երեխաներ/ ՀՐԱՄԱՆԸ, հայտնեց, որ բերման ենթարկվածների տվյալները կփոխանցեն ՊՆ-ին, որպեսզի զորակոչ իրականացնեն։ Այս մասին Favebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբեւը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

Ստացվում է՝  ՀՀ Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով, ինչը խախտում է մարդու անձնական տվյալների սահմանադրորեն երաշխավորված իրավունքները։

Այս խախտման հիմքով դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարությանը, որպեսզի վարչական վարույթ հարուցվի և արձանագրվի ՀՀ ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափ լինելը։ Իսկ փոխոստիկանապետի և տեղեկությունները ապօրինի օգտագործողների արարքների իրավաչափության ստուգումը առանձին թեմա է և հաղորդմամբ կներկայացնենք ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Եվս մեկ անգամ ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին, գործել բացառապես օրենքի և սեփական առաքելության գիտակցման դիրքրեից։ Ոստիկաններին տեղեկացնում եմ, որ բոլոր գործողությունները փաստաթղթավորում են և անպայման արժանանալու են գնահատականի»։

 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ