News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Էլիզաբեթ Բորնը, որը մինչ այժմ ղեկավարում էր աշխատանքի նախարարությունը, Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Էլիզաբեթ Բորնին վարչապետ է նշանակել եւ նրան հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել»,- ասվում է կոմյունիկեի մեջ։

Բորնն այս պաշտոնում փոխարինել է Ժան Կաստեքսին, որը նախարարների կաբինետը ղեկավարում էր 2020 թվականի հուլիսից եւ երկուշաբթի օրը հրաժարական է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ: Բորնը Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետն է։

Ինչպես եւ սպասվում է, պաշտոնական նշանակումից հետո Բորնը պետք է սկսի նոր կաբինետի ձեւավորումը։ Նրա կարեւոր խնդիրն է լինելու նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին, որոնք Ֆրանսիայում կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին եւ 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ