News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Անհնազանդության ակցիայի մասնակիցները վաղ առավոտյան աղբամաններով փակել են Մաշտոցի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին սկսեցին քաշքշելով եւ ուժ կիրառելով բերման ենթարկե ցուցարարներին:

«Ինչի՞ ես խփում»,- ոստիկանին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մի կին էլ նշեց, որ մոռացե՞լ են, թե քանի երեխա է սպանվել սահմանում։ «Գնացեք Նիկոլին բանտարկեք»,- գոռաց կինը։

«Արա, ջարդիք ձեռքս, կողս ջարդիք, թողեք, գալիս եմ, արա»,-բղավում էր ցուցարարներից մեկը:

Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «առանց թուրքի Հայաստան»:

Ոստիկանները փողոցից դուրս բերեցին աղբամանները: Քիչ անց ժամանեցին նաեւ կարմիրբերետավորները եւ միացան մյուս ոստիկաններին եւ մաիսնական ուժերով բացեցին երթեւեկությունը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Տպել
Ամենաշատ