News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չիլիի կառավարությունը նորից արտակարգ դրություն կհայտարարի երկրի հարավի մի շարք նահանգներում՝ հանցավորության աճի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարար Իսկիա Սիչեսը։

«Մենք որոշել ենք օգտագործել բոլոր պետական մեխանիզմները՝ քաղաքացիների անվտանգության ապահովման համար, արտակարգ դրություն հայտարարելով Արաուկո եւ Բիո-Բիո նահանգների եւ Արաուկանիա շրջանի ճանապարհները պաշտպանելու նպատակով»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում էր 24 Oras հեռուստաալիքի եթերում։

Արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս լրացուցիչ ուժեր, այդ թվում զինվորականներ ներգրավել։ «Ակնհայտ է, որ վերջին ժամանակներս մենք տեսնում ենք բռնության գործողությունների աճ ճանապարհներին։ Մենք նաեւ տեսնում ենք, որ ճանապարհները շրջափակվում են, ինչը սպառնալիքի տակ է դնում տեղաշարժի ազատությունն ու խախտում մատակարարումների շղթան»,- նշել է Սիչեսը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Անցած տարվա հոկտեմբերին Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան արտակարգ դրության ռեժիմ մտցրեց Բիո-Բիո եւ Արաուկանիա շրջաններում՝ մարդկանց վրա հարձակումների եւ հրդեհումների պատճառով։ Հանցագործությունների վայրերում գտնվել են թռուցիկներ մապուչե հնդկացիական ցեղի արմատական խմբավորումների կարգախոսներով։ Նրանք կառավարությունից պահանջում էին վերադարձնել իրենց նախնիների հողերը։

Չիլիի նոր նախագահ Գաբրիել Բորիչը, որը պաշտոնն ստանձնել է մարտի 11-ին, ընտրարշավի ժամանակ դեմ է արտահայտվել Արաուկանիա եւ Բիո-Բիո շրջանների ռազմականացմանը եւ խոստացել է հարցը լուծել մապուչեների հետ երկխոսությամբ։ Մարտի 26-ին արտակարգ դրության ռեժիմն ավարտվել էր, քանի որ նոր կառավարությունը խորհրդարանից այն երկարացնել չէր խնդրել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ