News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի զինվորականներին դուրս են բերում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հրապարակելով ավտոբուսների լուսանկարները։ Տեղեկությունը հաստատել են նաեւ Ուկրաինայի գլխավոր շտաբում:

«Ազովստալ»-ը պաշտպանած ուկրաինացի զինվորականները դուրս են բերվում գործարանի տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հրապարակելով ավտոբուսների լուսանկարները։ Տեղեկությունը հաստատում է նաեւ Ուկրաինայի գլխավոր շտաբը։

«Ազովստալ»-ը լքել է ընդհանուր 264 զինծառայող, որոնցից 53-ը վիրավորվել են, հայտնում է Գլխավոր շտաբը։ Reuters-ի փոխանցմամբ՝ վիրավորներին տեղափոխել են Նովոազովսկ քաղաք։ Այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո։ Վիրավորներին Նովոազովսկ տեղափոխելու մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Մնացած 211 զինվորականներին մարդասիրական միջանցքով տարհանել են Ելենովկա, որը եւս գտնվում է «ԴԺՀ»-ի վերահսկողության տակ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Մարիուպոլից տարհանումը. «Ուկրաինացի զինվորականների՝ Ուկրաինայի զինված ուժերի, հետախուզության, ինչպես նաեւ բանակցային խմբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի գործողությունների շնորհիվ մենք հուսով ենք, որ կկարողանանք փրկել մեր տղաների կյանքը: Ուզում եմ ընդգծել, որ ուկրաինացի հերոսներն Ուկրաինային ողջ են պետք։ Սա է մեր սկզբունքը։ Կարծում եմ, որ այս խոսքերը  կհասկանա յուրաքանչյուր ադեկվատ մարդ»:

Ուկրաինացի զինվորականները գերության մեջ են գտնվում, թե՞ ոչ, պաշտոնապես չի հայտարարվել։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով՝ նրանց «տուն վերադառնալու համար փոխանակման ընթացակարգ կիրականացվի»։

«Ազով»-ի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն ասել է, որ «կյանքեր փրկելու համար Մարիուպոլի ամբողջ կայազորը կատարում է բարձրագույն ռազմական հրամանատարության հաստատված որոշումը եւ ապավինում է ուկրաինացի ժողովրդի աջակցությանը»։

Իրենց հերթին ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբին, հայտնում են, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ավելի քան 250 ուկրաինացի զինվոր է հանձնվել, այդ թվում՝ 51 վիրավոր։

«Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից հանձնվել է ընդհանուր 256 ուկրաինացի զինյալ։ Գերիների թվում վիրավորների թիվը 51 մարդ է կազմում»,- ասվում է շտաբի տելեգրամյան ալիքում։ Ներկայումս վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվում, հավելել են շտաբից։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Ազովստալ»-ից զինյալների դուրսբերման հարցը վերահասցեավորել է պաշտպանության նախարարությանը։

«Ես մանրամասն տեղեկություն չունեմ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այնուամենայնիվ, պետք է մեր զինվորականներին հարցնել»,- ասել է նա երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում: Պեսկովը ՊՆ-ին է վերահասցեավորել նաեւ հարցը՝ արդյո՞ք Մոսկվան ուկրաինական բանակին եւ ազգային գումարտակներին, որոնք գտնվում են «Ազովստալ»-ում են եւ պատրաստվում են հանձնվել, ռազմագերիներ կամ ռազմական հանցագործներ են համարում, եւ արդյո՞ք այն պատրաստ կլինի նրանց փոխանցել Կիեւին: «Վերահասցեավորում եմ ձեզ մեր զինվորականներին»,- ասել է նա:

Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ այդ մարդկանց հետ «կվարվեն համապատասխան միջազգային օրենքների համաձայն»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ