News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ վերջին շրջանում դատախազությունից հոսք է սկսվել դեպի դատարաններ։ Մանավանդ՝ դատավորների թափուր տեղեր շատ կան, որոնք դժվարությամբ են համալրվում։ Մեր տեղեկություններով՝ դատավոր նշանակվելու համար վերջին մեկ տարում բազմաթիվ դատախազներ են դիմել։ Ապրիլի վերջին նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզերում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացմամբ 8 դատավոր նշանակելու հրամանագիր է ստորագրել: Նրանցից 4-ը նախկինում դատախազությունում է աշխատել։

Հայկ Պետրոսյանը նշանակվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատավոր, մինչ այդ աշխատում էր Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ: Լոռու մարզում դատավոր է նշանակվել Մարտին Արզումանյանը, ով Երեւան քաղաքի դատախազությունում ավագ դատախազ էր աշխատում: Մուշեղ Արամյանը դատավոր է նշանակվել Սյունիքի մարզում՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալն էր: Արամ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզում՝ եղել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ:

Դատախազությունից դատարան է տեղափոխվել նաեւ մի շարք քրեական գործերով մեղադրող Վահե Դոլմազյանը։ Նա եւ Հայկ Պետրոսյանն ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ վերջինիս կնոջ գործով դատախազներն էին։ Այսինքն՝ նրանց դատավոր նշանակվելուց հետո այս գործը մնացել է առանց մեղադրողի։ Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը մեզ ասաց, որ դատախազների փոփոխություն եղել է, նոր դատախազ է ներգրավվել գործում, որտեղ ինքը Գրիգորյանների շահերն է ներկայացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
Ամենաշատ