News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոլդովան մտադիր է չեզոք կարգավիճակ պահպանել եւ իր տարածքում ուկրաինական ճգնաժամի տարածման անմիջական սպառնալիք չի տեսնում, հայտարարել է հանրապետության վարչապետ Նատալյա Գավրիլիցան չորեքշաբթի Corriere della Sera թերթի հրապարակած հարցազրույցում։

«Մենք ցանկանում ենք մնալ այսպիսին։ Մոլդովայի չեզոքությունը ամրագրված է սահմանադրությունում եւ վայելում է բնակչության լայն աջակցությունը,- ասել է նա։- Մենք խաղաղ եւ չեզոք երկիր ենք, որը հավատում է դիվանագիտական երկխոսությանը»։ Գավրիլիցայի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության թեժացման վտանգն առկա է Մոլդովայի տարածքում, բայց «առայժմ հեռավոր վտանգ է թվում»։

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետեւանքներին՝ վարչապետն ասել է, որ հանրապետությունում նկատվում է գների եւ էներգիայի արժեքի զգալի աճ»։ «Գազը 360 տոկոսով ավելի թանկ արժե, քան անցած տարի։ Մենք կորցրել ենք Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի կարեւոր շուկաները, որոնց բաժին էր ընկնում մեր ապրանքների եւ ծառայությունների արտահանման 15 տոկոսը»,- ասել է նա։ «Մեծ մտահոգություն կա մեր էներգետիկ ռեսուրսների հետ կապված»,- ավելացրել է Գավրիլիցան։

Մարտին Մոլդովան Վրաստանի եւ Ուկրաինայի հետ միասին ԵՄ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել։ Վարչապետը նշել է, որ այդ քայլը «խորհրդանշական էր, բայց շատ կարեւոր»։ «Մենք հասկանում ենք, որ դա երկար ճանապարհ է լինելու, բայց համառորեն աշխատում ենք, օրինակ, արդարադատության համակարգի բարեփոխման ուղղությամբ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ