News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Այսօր հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին,  «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ ողջունում եմ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» անցկացումը: Կարծում եմ, որ այս վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է Հայաստանի Հանրապետութունը, նույնիսկ՝ ճիշտ ժամանակն է այս ֆորումն անցկացնելու: Այն անցկացվում է ճիշտ խորագրի ներքո, որովհետև ես սովորաբար ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից, որովհետև զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն, որովհետև զեկույցները իրականում ոչ թե պատճառ են, այլ արդյունք:

Ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին ասելիս հղում եմ անում միջազգային կազմակերպությունների զեկույցներին, հիմա ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է: Կարծում եմ, որ այսօր հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Եվ սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որ ինքը որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

Ինչո՞վ է ընդհանրապես տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին, պայմանականորեն ասած, ոչ ժողովրդավարական երկրի քաղաքացուց: Կարծում եմ՝ մի շատ էական հանգամանքով. ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա և հետևաբար՝ ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, կշռելուն ավելի մեծ և ավելի շատ ժամանակ է տրամադրում, որովհետև ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր քաղաքացի զգում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար»:

Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ