News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին Մատենադարան է այցելել «Նիկոլ մարդասպան», «թուրք» վանկարկումների ներքո:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով եկել էին Մատենադարանի մոտ եւ սպասում էին Նիկոլ Փաշինյանի ժամանմանը: Մատենադարան պետք է այցելեր նաեւ Լիտվայի նախագահը:

Մեծաթիվ ոստիկաններ շղթա կազմած փակել էին Մաշտոցի պողոտայից դեպի Մատենադարան մուտքը:

Սակայն երբ վարչապետի ավտոշարասյունը Կորյուն փողոցից թեքվեց դեպի Մատենադարան, ակցիայի մասնակիցները գունավոր ծուխ բաց թողեցին եւ սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ մարդասպան», «թուրք», «թուրքի լամուկ»:

Նշենք, որ այսօր ժամը 19-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում չի կայանալու անձրեւի պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ