News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մայիսի 17-ին ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս վնասվածք ստացած քաղաքացուն առաջին համլսարանական հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, իսկ հաջորդ օրը մեկ այլ հիվանդանոցում կոտրվածք են ախտորոշել: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մայիսի 17-ին քաղաքացիներից մեկը` արցախյան պատերազմի հաշմանդամ, ոստիկանության ծառայողների մեկի կողմից Տերյան փողոոցում անհամաչափ ուժ կիրառելիս մայթից բերման ենթարկվելիս արմունկի վնասվածք էր ստացել, մենք գնացել էինք, հանցագործության մասին հաղորդում էինք տվել: Դրանից առաջ ոստիկանությունը ապահովել էր քաղաքացու տեղափոխումը առաջին համալսարանական հիվանդանոց, այնտեղ ռենտգեն էին արել, ասել էին` ամեն ինչ նորմալ է, թեթեւ սալջարդ է, սառը դրեք, կանցնի: 2 օր անց պարզվում է, որ քաղաքացին խայտառակ ցավեր է ունեցել, ձեռքը ուռել է, հաջորդ առավոտյան մեկ այլ  բուժհաստատություն է դիմում, ռենտգեն են անում, պարզվում է կոտրվածք է: Այսօր խոսում եմ քաղաքացու հետ, ասում է, որ գիտես` այնտեղ ես լսեցի, որ ասում էին ցուցարար է: Հիմա հարց առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությանը` դուք արդյոք տարբերակում եք դնում բողոքի մասնակիցների եւ այլ քաղաքացիների միջեւ, եթե տարբերակում չեք դնում, ինչով կարող եք բացատրել սա»,-ասաց նա` կոչ անելով հիվանդանոցի ղեկավարությանը պարզել միջադեպը:

Իրավապաշտպանը հայտնեց, որ քննիչի մոտ են եղել եւ ուղեգրվել են դատաբժշկական փորձաքննության:

https://www.facebook.com/rubenmelikian/videos/1042171919732528

Նշենք, որ իրավապաշտպանի հայտարարությանը արձագանքել են առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունից` նշելով, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո արված ռենտգեն հետազոտության արդյունքում քաղաքացու մոտ կոտրվածք չի եղել:

« Ի պատասխան իրավապաշտպանի լայվի... Եվ այսպես, վստահ եմ, որ կասկածի նշույլ անգամ որևէ մեկի մոտ չկա, որ շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ողջ ծավալով: Հնչեցրած մեղադրանքին ի պատասխան.

⦁ քաղաքացուն, ի թիվս այլ հետազոտությունների արվել է նաև ռենտգեն հետազոտություն՝ երկու տարբեր դիրքերով,

⦁ համաձայն հետազոտության պատկերի,հիվանդանոց դիմելու պահին, կոտրվածք առկա չէ,

⦁ քաղաքացին, իր համաձայնությամբ և ստորագրությամբ, դուրս է գրվել բուժհաստատությունից՝ բժշկի ցուցումներին ծանոթնալուց հետո (տնային ռեժիմ, արմունկի ֆիքսված դիրք... )

⦁ քաղաքացու համաձայնությամբ, հնարավոր է ռենտգեն հետազոտության պատկերը և եզրակացությունը տրամադրվի նաև այլ մասնագետի:

Կասկածի տակ չդնելով, քաղաքացու խոսքերը, այնուամենայնիվ պնդում եմ, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում արված ռենտգեն հետազոտության պատկերում հստակ է՝ ակնհայտ կոտրվածք առկա չէ:

Հավելեմ, նաև, որ լսելով իրավապաշտպանի մեղադրանքը,հիվանդանոցի բուժանձնակազմը կրկին ցուցաբերեց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ և դիմեց Հայաստանի առաջատար մասնագետներին՝ վնասվածքաբաններին և ռենտգենոլոգներին, կարծիքի և կրկին հաստատվեց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ռենտգեն հետազոտության եզրակացությունը՝ հետազոտություն արված պահին ակնհայտ կոտրված առկա չէ:

Այնուամենայնիվ, պատրաստակամ ենք նաև թե իրավապաշտպաններին և թե այլ մասնագետներին ևս տրամադրել քաղաքացու հիվանդության պատմագիրը, եթե իհարկե լինի քաղաքացու համաձայնությունը:

Ինչ վերաբերվում է, մեղադրանքին, որ տուժածին չի ցուցաբերվել համապատասխան բուժօգնության, ապա ասեմ կարճ՝հուսով եմ, որ մարդկային ազնվությունը կհաղթի ստին:

Խնդրում եմ ու հորդորում եմ, գնահատել գիշեր ու ցերեկ ծանրաբեռնվածությամբ աշխատող սպիտակ խալաթ հանգող յուրաքանչյուր անձի ու երբեք չփորձել ստվերել նրանց անձնուրած ու գնահատելի ծառայությունը:

Հ.Գ. Հրապարակում եմ միայն մասնագետի եզրակացությունը, որտեղ անձնական տվյալներ առկա չեն, տուժածի բժշկական պատմագիրը չեմ հրապարակում, քանի որ չունեմ քաղաքացու համաձայնությունը:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Արեն Բաբլումյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ