News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 25
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Ճապոնական NHK հեռուստաալիքի տվյալներով՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ G7-ի գագաթաժողովը 2023թ. տեղի կունենա Հիրոսիմայում։

Հեռուստաալիքը նշել է, որ Բայդենն այս լուրին դրական է արձագանքել։ ԱՄՆ նախագահը այցով Ճապոնիայում է։ Տոկիոյում ավարտվել է երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումը։

Կիսիդայի ընտանիքը Հիրոսիմայից է, այդ քաղաքում է գտնվում նրա ընտրատեղամասը։ 2023թ. G7-ը նախագահելու է Ճապոնիան։

Գագաթաժողովին նախորդող վերջին հարցազրույցում Կիսիդան նշել է, որ մեծ նշանակություն է տալիս  «յոթնյակի» գագաթաժողովի անցկացման վայրին՝ «մեծ գաղափարի՝ առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծման» համատեքստում։

Բայդենը Ճապոնիա է այցելել կիրակի, բայց ծրագրի պաշտոնական մասը սկսվել է երկուշաբթի։ Այսօր ԱՄՆ նախագահին ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, այնուհետեւ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն այցի առիթով. ղեկավարներին դիմավորել է պատվո պահակի շարասյունը։ Երկկողմ հանդիպումից հետո սպասվում է Կիսիդայի եւ Բայդենի համատեղ մամուլի ասուլիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ