News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, մասնավորապես՝ միայն ապրիլին ՀՀ պետական պարտքն ավելացել է 91,3 մլն դոլարով։ Վերջին տարիների ընթացքում պետական պարտքն աննախադեպ տեմպերով աճում է, որն արդեն լուրջ բեռ է դարձելՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, մասնավորապես՝ 2018 թվականի ապրիլի 30-ից հաշված՝ 4 տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 2,58 մլրդ դոլարով կամ 37,6 տոկոսով․ 2022 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 9,45 մլրդ դոլար։ Արդյունքում՝ մեկ բնակչի հաշվով պետական պարտքը կազմում է շուրջ 3200 ԱՄՆ դոլար։

Առհասարակ, խնդիրը պետական պարտքի մեծության մեջ չէ, այլ՝ դրա արդյունավետո ծախսման մեջ։ Գործող իշխանությունների ֆինանսական քաղաքականության արդյունքում պետական պարտքի ավելացումը չի նպաստել համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) առաջանցիկ կամ գոնե համաչափ աճի, մասնավորապես՝ 4 տարվա ընթացքում ծախսվել են 2,45 մլրդ դոլարի պարտքային միջոցներ, բայց Հայաստանի անվանական ՀՆԱ-նավելացել է մոտ 1,6 մլրդ դոլարով, իսկ աղքատության միջին մակարդակը նվազելու փոխարեն աճել է՝ հասնելով 27 տոկոսի։ Փաստորեն ստացվում է, որ պարտքը ոչ թե լուծել է մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ ճիշտ հակառակը՝ խորացրել է դրանք։

Հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու անվան տակ միայն 2021 թվականին գործող իշխանությունները Հայատանի պետական պարտքն ավելացրել են 1,25 մլրդ դոլարով։ Իսկ արդեն այս տարվա 4 ամիսների ընթացքում  պետական պարտքն ավելացել է 222 մլն դոլարով։

Ուշագրավ է, որ նույնիսկ 2022 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի ծրագրերի ձախողման և հարկերի գերհավաքագրման պարագայում պետական պարտքը շարունակել է աճել։ Մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակում ՀՀ կառավարությունը նախատեսվածից շուրջ 90,6 մլրդ դրամ ավելի քիչ ծախս է կատարել, միևնույն ժամանակ  5,2 մլրդ դրամի չափով ավելի շատ հարկային մուտքեր են եղել։ Այսինքն՝ փաստացի կատարվել է 396,8 մլրդ դրամի ծախս, սակայն հավաքագրվել է 400,6 մլրդ դրամ։ Ստացվում է, որ 2022 թվականի առաջին եռամյսակին պարտքային միջոցների խիստ կարիք չի զգացվել։ Հետևաբար, այս տարվա 4 ամիսների ընթացքում 222 մլն դոլարով ավելացած պարտքի զգալի մասն օգտագործվել է կենտրոնական բանկի կողմից արտարժույթի փոխարժեքի կայունացման նպատակով։

Հարկ է նշել, որ 2022 թվականի պետական բյուջեի շուրջ ¼-ը կամ շուրջ 1 մլրդ դոլարն ուղղված է պետական պարտքի սպասարկման համար, հաջորդ տարիների ընթացքում պետական պարտքի սպասարկման ծախսերն էլ ավելի են աճելու։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտի 24-ի զեկույցի համաձայն՝ Moody's-ը կանխատեսում է, որ 2022 և 2023 թվականներին պետական բյուջեի դեֆիցիտը կմնա անփոփոխ՝ կազմելով ՀՆԱ-ի 4-4,5 տոկոս։ Այն դեպքում, երբ նախկինում ակնկալվում էր, որ 2022-ին դեֆիցիտը կնվազեր մինչև 3 տոկոս։

Միաժամանակ Moody's-ը գնահատել է, որ 2022-2024 թվականներին պետական պարտքը կկայունանա ՀՆԱ-ի շուրջ 62-63 տոկոսի շրջանակում՝ 2021-ի ՀՆԱ-ի 60,3 տոկոսի փոխարեն, քանի որ ՀՀ կառավարությունը պարտադրված է լինելու հայտարարել տնտեսության աջակցման լրացուցիչ ծրագրերի մասին, որոնք հավելյալ ծախսեր կպահանջեն՝ ավելացնելով պետական պարտքը։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ