News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիչ է հավանականությունը, որ ԵՄ-ն հավանություն կտա ռուսական նավթի ներկրման արգելքին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մի քանի շաբաթ առաջ հայտարարել է, որ նավթի էմբարգոյի վերաբերյալ գործարքը պահանջում է եվրոպացի առաջնորդների գագաթաժողով, սակայն այժմ նրա կառավարությունն ասում է, որ որեւէ առաջընթաց հնարավոր է մինչեւ հաջորդ ամիս:

ԵՄ-ն շաբաթներ շարունակ փակուղում է հայտնվել՝ կապված Եվրահանձնաժողովի առաջարկի հետ, որով նախատեսվում է աստիճանաբար դադարեցնել ռուսական նավթը մինչեւ 2023 թվականի սկիզբ՝ որպես պատժամիջոցների վեցերորդ փուլի մաս:

Ձգտելով դուրս գալ փակուղուց՝ դաշինքի գործադիր մարմինը Հունգարիային եւ Սլովակիային առաջարկել է փուլ առ փուլ դուրս գալ մինչեւ 2024 թվականի վերջը, իսկ Չեխիային՝ մինչեւ այդ տարվա հունիսը: Բուդապեշտը նշել է, որ իր նավթարդյունաբերության արդիականացումը կպահանջի առնվազն 770 միլիոն եվրո, ներառյալ ներդրումները։

Հունգարիան երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած փակ  հանդիպման ժամանակ կրկնել է  իր պահանջները՝ կոչ անելով նախ որոշումներ ընդունել, ապա՝ պատժամիջոցներ:  

Աղբյուրները նշում են, որ Բուդապեշտի դիրքորոշումը, կարծես․  ավելի է կոշտանում։

«Մենք պայծառատեսներ չենք, բայց Հունգարիայի կառավարության դիրքորոշումը պարզ է, եւ մենք հավատարիմ ենք դրան»,-Bloomberg-ին ասել է Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչը:

Հունգարիայի արդարադատության նախարար Ջուդիթ Վարգան լրագրողներին ասել է, որ Հունգարիան պետք է մշակի երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է ներդրումներ այլ անդամ երկրների տերմինալներում եւ խողովակաշարերում:

Որոշ անդամ երկրներ առաջարկել են նավթը հանել պատժամիջոցների փաթեթից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ