News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

20 երկիր հայտարարել է Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում օգնության նոր փաթեթների մասին։ Չեխիան  համաձայնել է «էական աջակցություն» ուղարկել Ուկրաինային, ներառյալ՝ «մարտական ​​ուղղաթիռներ, տանկեր եւ հրթիռային համակարգեր»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։    

Օսթինն անձամբ կհյուրընկալի Ուկրաինայի հարցով Կոնտակտային խմբի հաջորդ հանդիպումը, որը կկայանա հունիսի 15-ին Բրյուսելում։

«Ես կոնտակտային խումբ կհրավիրեմ հաջորդ ամիս մեր երրորդ հանդիպման համար՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման շրջանակում»,-ասել է Օսթինը: «Իհարկե, դա ՆԱՏՕ-ի միջոցառում չի լինի, բայց մենք ցանկանում ենք պահպանել այս հանդիպումների տեմպերը, եւ ես ուզում էի օգտագործել իմ ուղեւորությունը դեպի Եվրոպա՝ համոզվելու համար, որ մենք զարգացնում ենք մեր ազդակը»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ