News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը գործուղվում են Իտալիա:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին 2022 թվականի հունիսի 15-18-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Ծերացման

հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի և Տաթևիկ Ստեփանյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Իտալիայի Հանրապետության կառավարության միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի

Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ