News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը բացառել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպանելու Արեւմուտքի նպատակաուղղված գործողությունը:

«Մեզ համար գործում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության անհերքելի սկզբունքները։ Մենք ցանկանում ենք հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Եթե նպատակաուղղված մահափորձ կատարեինք, մենք մեզ Պուտինի հետ նույն հարթության վրա կդնեինք։ Ես կտրականապես մերժում եմ դա»,- ասել է նա գերմանական Welt թերթին տված հարցազրույցում։

Շալենբերգը հաստատել է, որ «Ավստրիայի չեզոքությունը սասանելու» անհրաժեշտություն չի տեսնում: «Բայց մի բան պետք է հստակ լինի՝ չեզոքություն չի նշանակում ինքնին անվտանգություն: Մենք աշխարհաքաղաքական նոր առճակատման փուլում ենք։ Չեզոք երկիրը պետք է կարողանա պաշտպանել իրեն և ազգային պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալ։ Մենք ցանկանում ենք և հիմա պետք է բարելավենք մեր պաշտպանական հնարավորությունները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
ԵՄ-ն կարող է համաձայնեցնել 2024-ի համար Ուկրաինային 5 մլրդ եվրոյի ռազմական օգնության հատկացումը 
Մենք ամրապնդում ենք համագործակցությունը...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հրաժարվի օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման վտանգի պատճառով
Այս հարցն ինձ գիշերները քնել չի թողնում․․․
Washington Post. Ինչպես Ուկրաինայում պատերազմը նպաստեց հայկական ողբերգությանը
Բաքվի ավտոկրատ կառավարությունը խոստացել է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները և․․․
Յոթ երկիր զինամթերք է պատվիրել ԵՄ-ի սխեմայով Ուկրաինային օգնելու համար
EDA-ի հետ կնքված պայմանագրերի պատվերները վերաբերում են․․․
Կիևը ձգտում է ԵՄ-ին «լիարժեք անդամության լիիրավ թեկնածու» դառնալ․ Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինան չի ընդունի «դանդաղ տարբերակը»...
Ամենաշատ