News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եկել է Եվրասիական տնտեսական մեծ համագործակցության տնտեսական զարգացման համապարփակ ռազմավարություն ձեւավորելու ժամանակը, որը կարտացոլի բոլոր հիմնական միջազգային մարտահրավերները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով տեսակոնֆերանսի ձեւաչափով Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եկել է եվրասիական մեծ գործընկերության զարգացման համապարփակ ռազմավարություն ձեւավորելու ժամանակը, որը պետք է արտացոլի մեր առջեւ ծառացած հիմնական միջազգային մարտահրավերները, ինչպես նաեւ սահմանի երկարաժամկետ նպատակներ, պարունակի դրանց հասնելու գործիքներ եւ մեխանիզմներ»,- ասել է Պուտինը։

Մասնավորապես, նրա խոսքով, անհրաժեշտ է առեւտրային եւ ներդրումային համաձայնագրերի համակարգի մշակման հետագա քայլեր մտածել, այդ թվում՝ ՇՀԿ-ի, ՀԱԱՊԱ-ի եւ ԲՌՀՉՀ-ի անդամ երկրների մասնակցությամբ։ «Իրականում կարելի է խոսել ԱՀԿ կանոնները մշակող եւ լրացնող նոր համաձայնագրերի ձեւավորման մասին, որոնց շրջանակներում կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ միայն սակագներին, այլեւ ոչ սակագնային խոչընդոտների վերացմանը, ինչը կարող է ունենալ ավելի էական ազդեցություններ՝ առանց ազգային տնտեսությունները ռիսկերի ենթարկելու»,- նշել է ՌԴ նախագահը։

Նա մի շարք առաջարկներ է հնչեցրել գործընկերային հարաբերությունների զարգացման համար։ Մասնավորապես, նա առաջարկել է մտածել Եվրասիական արտահանման կենտրոնի եւ առեւտրի տների ստեղծման, եվրասիական վերաապահովագրող ընկերության ստեղծման աշխատանքների արագացման մասին եւ ուսումնասիրել միջսահմանային հատուկ տնտեսական գոտիների զարգացումը, գուցե նույնիսկ վերազգային լիազորություններով։

«Կարեւոր է ակտիվորեն զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի եւ արտասահմանյան գործընկերների միջեւ, նրանց տեղեկացնել ԵԱՏՄ-ի աշխատանքի օգուտների եւ առավելությունների, մեր հիմնական նախագծերի եւ ծրագրերի մասին: Գործընկերները գիտեն, որ մեր միավորման նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Այս համատեքստում իր ծանրակշիռ դերը կարող է խաղալ ԵԱՏՄ Գործարար խորհուրդը, որն արդեն հաջողությամբ զարգացնում է կապերը միության շրջանակից դուրս, բիզնես երկխոսությունների նրա համակարգը կարող է օրինակ դառնալ Մեծ Եվրասիայում գործարար համագործակցության պոտենցիալ հարթակի համար»,- ասել է Պուտինը։

«Միաժամանակ, ինչպես արդեն ասացի, ցանկալի է աջակցել գործարար նախաձեռնության ազատությանը, բիզնեսի ստեղծարար գործունեությանը, մեր ներդրողներին։ Առաջարկում եմ նրանց համար ձեւավորել լրացուցիչ, ավելի որակյալ խթաններ, ավելի ակտիվ մասնակցել եվրասիական նախագծերի ֆինանսավորմանը։ ԵԱՏՄ երկրների ազգային բիզնեսները ներկայացնող ընկերությունները, իհարկե, այստեղ պետք է առաջնահերթ աջակցություն ստանան»,- ընդգծել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ