News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

G7-ի երկրները կարող են առաջատար դառնալ շրջակա միջավայրը խիստ կեղտոտող հանածո վառելիքի՝ ածխի օգտագործումը դադարեցնելու հարցում, որը պատասխանատու է ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների մեծ մասի համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էներգետիկայի եւ կլիմայի նախարար Ռոբերտ Հաբեկը, հայտնում է AP-ն։

G-7-ի բարձրաստիճան պաշտոնյաները եռօրյա հանդիպում կանցկացնեն Բեռլինում, որի ընթացքում նրանք կփորձեն համաձայնեցնել հանածո վառելիքից էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցման ընդհանուր նպատակները, ինչը, ըստ գիտնականների, շատ կարեւոր է կլիմայի փոփոխությունը զսպելու համար:

«G7-ը կարող է որոշակի առաջամարտիկի դեր ստանձնել էլեկտրաէներգիայի արտադրության համար ածխի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու եւ տրանսպորտային համակարգի դեկարբոնիզացիայի գործում»,- ասել է Հաբեկը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ հարցը կարող է ներկայացվել հաջորդ ամիս Էլմաուում կայանալիք G-7-ի ղեկավարների գագաթաժողովին, այնուհետեւ այս տարվա վերջին՝ G20-ի հանդիպմանը: Առավել զարգացած տնտեսություններից որոշների կողմից սահմանված հավակնոտ նպատակներին հասնելու գործում կարեւոր կլինի G20-ի երկրների ներգրավումը, քանի որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան, դեռեւս մեծապես կախված են ածխից:

Հաբեկը նշել է, որ սխալ կլինի ներկա էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու երկրների ջանքերը դիտարկել որպես հանածո վառելիքի օգտագործումը դադարեցնելու ջանքերին հակազդեցություն: «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, էկոլոգիական վերափոխման արագացում է»,- ասել է նա:

Բեռլինում կայանալիք հանդիպման նպատակն է նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերել աղքատ երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում ֆինանսական օգնության ավելացման, կենսաբազմազանության պահպանման, օվկիանոսների պաշտպանության եւ պլաստիկից աղտոտվածությունը նվազեցնելու համար լրացուցիչ միջոցների վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Ամենաշատ