News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) 2022 թվականի մայիսի 27-ին հաստատել է 12 մլն (CHF) շվեյցարական ֆրանկ արժողությամբ դրամաշնորհ՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող միջամտության համար, և սկսել է միջազգային մրցույթային գործընթաց՝ իրականացնող գործընկերոջը որոշելու համար։

Հայաստանում Շվեյցաիայի դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Կայուն և ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) անվամբ ՇԶՀԳ այս նոր նախագիծը կնվազեցնի աղքատությունը Հայաստանի լեռնային շրջաններում՝ ներառական, նորարարական և կլիմայի վերաբերյալ իրազեկման եղանակով: Տասը տարի տևողությամբ SIGMA նախագծի աշխարհագրական ուշադրությունը կենտրոնանալու է Հյուսիսային Հայաստանի ամենաաղքատ շրջանների վրա՝ ներառելով 1500մ և ավելի բարձրության վրա գտնվող տարածքները:

Լեռնային Հայաստանում կլիմայի փոփոխության հետ համատեղելի և ներառական տնտեսական աճ ունենալու համար SIGMA նախագիծը կաշխատի տեղական տնտեսությունների և կառավարության տարբեր դերակատարների հետ՝ ի շահ ամենաաղքատ գյուղական տնային տնտեսությունների: Օգտագործելով նորարարական մոտեցում՝ SIGMA-ն կգործարկի և կզարգացնի համագործակցությունն ինչպես գյուղական շրջանների աճն ապահովող շարժիչ ուժերի միջև, որոնց նախագիծը բնորոշում է որպես «կատալիզատորներ», այնպես էլ մնացյալների միջև՝ հիմնականում փոքր բիզնեսի և ֆերմերների միջև: «Կատալիզատորները» գյուղաբնակ ձեռներեցներն են, ովքեր պատրաստ են լրացուցիչ ռիսկի դիմել՝ հանուն շահույթի, ինչն էլ, ի վերջո, լինելու է ի նպաստ տեղական տնտեսական աճի՝ որպես այդպիսին: Նրանք կարող են լինել ներդրողներ, գնորդներ, ավելի խոշոր ֆերմերներ, գյուղատնտեսական պարագաների և միջոցների մատակարարներ կամ զբոսաշրջության հետ կապված ձեռնարկություններ: Նախագծի շրջանակներում փոքր բիզնեսներն ու ֆերմերային տնտեսությունները կբարելավեն իրենց ծառայություններն ու ապրանքները և ավելի բարձր արժեքով կառաջարկեն դրանք «կատալիզատորներին»՝ այն նոր և ընդլայնված շուկաներում վաճառելու համար:

Որպես "Կատալիզատոր" առաջատար ֆերմերի օրինակ է "Դավթյան Ֆարմս" ընկերությունը։ "Դավթյան ֆարմսը" 33,4 հա տարածքով ծնեբեկ, մրգեր (այգիներ) և ցորեն աճեցնող ֆերմա է, որն ունի օրգանական հավաստագրում: Դավթյանը արտահանման հաջող և աճող կապեր է հաստատել դեպի Ռուսաստան և Դուբայ և պահանջարկ ունի Եվրոպայի շուկաներից: Մատակարարումը մեծացնելու նպատակով Դավթյանը 9 այլ ֆերմերների հետ սկսել է աշխատել ծնեբեկի աճեցման վրա՝ հանդես գալով որպես աճեցման և որակի հարցերով խորհրդատու, ինչպես նաև որպես գնորդ ու արտահանող: © Ավստրիական զարգացման գործակալություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. Արտոնագիր՝ Եվրոպական միություն. Պատրաստվել է « Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում:

Աշխատելով ավելի քան 1500մ բարձրության վրա՝ նախագիծը նպատակաուղղված կլինի աճի խթանմանը այն տեղամասերում, որտեղ լեռնային շրջաններն ունեն համեմատական առավելություններ: Հետևողականորեն կզարգանան այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, վայրի կերպով աճող բույսերը, գյուղական զբոսաշրջությունը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, որոնք չեն վնասում շրջակա միջավայրը և նպաստում են կլիմայի փոփոխությանը հարմարվելուն և դրա հետևանքների մեղմացմանը։

Նախագծի աշխարհագրական ուշադրության կենտրոնում են լինելու Հյուսիսային Հայաստանի ամենաաղքատ մարզերը՝ Տավուշը, Գեղարքունիքը, Լոռին և Շիրակը: Սկսելով 2022 թվականի մայիսի 23-ին մրցութային գործընթացով՝ այն կունենա 17 ամիս տևողությամբ նախապատրաստական փուլ։ Դրանից հետո կսկսվի իրականացման փուլը, որը կտևի առնվազն 10 տարի (2023թ. դեկ․ - 2033թ. դեկ․) և որի շվեյցարական ֆինանսավորումը կկազմի ընդհանուր 12'000'000 (CHF) շվեյցարական ֆրանկ։ Իր առաջին փուլի ընթացքում (2023 -2026 թթ.) SIGMA-ն կներառի առնվազն 3000 տնային տնտեսությունների, իսկ արդեն մինչև իր երկրորդ փուլի ավարտը՝ արդեն կներառի 10'000 տնային տնտեսությունների: Ծրագիրն իրականացնող գործընկերը կընտրվի Մրցութային ընթացակարգով, որի մասին մանրամասները ներկայացված են այստեղ:

SIGMA նախագիծը խիստ փոխկապակցված է ՇԶՀԳ զարգացման այլ միջամտությունների հետ Հայաստանում և ավելի մեծ տարածաշրջանում։ Այն փոխկապակցված է նաև Հայաստանի մի շարք պետական քաղաքականությունների հետ։ Նախագիծը Հայաստանում կապ կհաստատի Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող այլ նախագծերի հետ, ինչպիսիք են "Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում" (ներառյալ այն կապերը, որոնք նպաստում են գյուղական զբոսաշրջության կայուն և ներառական զարգացմանը); «Տեղական ինքնակառավարման բարելավումը Հայաստանում»; «Մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացումը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում» (MAVETA) նախագծերը և «Կանանց տնտեսական հզորացման ծրագիր» (WEE) տարածաշրջանային նախագիծը: Հարավային Կովկասի ավելի լայն տարածաշրջանում ՇԶՀԳ-ն տեսնում է SIGMA-ի ընդլայնման ներուժ՝ դուրս գալով Հայաստանի սահմաններից և ընդլայնելով իր սիներգիաները Վրաստանում Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող գյուղական զարգացման նախագծերի վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը կրկին նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 30-ին, կազմել է...
Մթերումների նպատակով պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը
Արդյունքում հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարող ընկերություններին ծրագրից օգտվելու նպատակով հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի...
Վեց ամսով կերկարաձգվի տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը
Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 3.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում, ինչպես նաև կազմակերպելու 2022 թվականին ակնկալվող խաղողի...
Պետությունը եւս 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների սուբվենցիոն ծրագրերին
Մեր պարտավորությունները կիրականացնենք, շինարարությունը կավարտենք...
Գերակա շահ է ճանաչվելու. Իսակով - Արշակունյաց հատվածում գույքերի, հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր է կազմվել
Նախնական ոււսումնասիրությունը և հետագա գնահատումը կատարվելու է «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության կողմից՝ համաձայն«Քաղաքային...
2023-ին նախատեսվում է թոշակների և հանրային ծառայողների աշխատավարձի բարձրացում. Ֆինանսների նախարար
2023-ին հավելյալ միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձի ավելացման համար: Այդ նպատակին նախատեսվում է ուղղել 17,3 մլրդ դրամ...
Ֆոտոռեպորտաժներ