News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը կողմ է ռուսական նավթի ներկրման վրա մասնակի էմբարգո սահմանելու ԵՄ երկրների որոշմանը: Այս մասին երեքշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Նավթի արտահանումը Ռուսաստանի համար արտարժույթ ստանալու կարեւոր միջոց է, եւ ես ողջունում եմ այն ​ որ Եվրամիությունը համաձայնել է համատեղ աշխատել այնպիսի միջոցների ուղղությամբ, որոնք էլ ավելի կնվազեցնեն մեր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից»,- ասել է նա։

Մացունոն նաև հիշեցրել է, որ Ճապոնիան աջակցում է Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսների հարցում կախվածությունը նվազեցնելու է Յոթնյակի (G7) երկրների ձգտմանը: «Դա շատ դժվար որոշում էր մեր երկրի համար, որը գրեթե ամբողջությամբ կախված է նավթի ներկրումից, բայց այժմ այնպիսի ժամանակ է, երբ G7-ի միասնությունը չափազանց կարեւոր է»,- ասել է նա:

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները երկուշաբթի համաձայնեցրեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը, մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման վրա մասնակի էմբարգո եւ Սբերբանկի` SWIFT տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգից անջատում է ներառում:

Ինչպես Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը, դա քաղաքական որոշում է, որին պետք է տեխնիկական ընթացակարգ հետեւի։ Միայն դրա ավարտից հետո որոշումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում եւ ուժի մեջ կմտնի։ Այդ սահմանափակումների ներդրման ստույգ ժամկետները դեռ չեն հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ուկրաինայի զինված ուժերն ATACMS հրթիռների միջոցով կկարողանան հարվածել Ղրիմին. NYT
Վաշինգտոնը մարտին Ուկրաինային է փոխանցել ավելի քան 100 մեծ հեռահարության ATACMS հրթիռներ...
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Մենք ունենք ռազմական նյութերի ավելցուկ, որոնցով կարող ենք աջակցել Ուկրաինային։ Մենք դա արեցինք...
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
Ամենաշատ