News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դաշնային խորհուրդը չորեքշաբթի կայացած նիստին չեղյալ է հայտարարել կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը։

Ինչպես նշվում է բացատրական փաստաթղթում, ավելի քան 30 տարի առաջ ստորագրված համաձայնագրի դրույթներն այլեւս չեն համապատասխանում ԱՊՀ երկրների կենսաթոշակային համակարգերի գաղափարախոսությանը եւ հիմնարար սկզբունքներին, ինչպես նաեւ թույլ չեն տալիս այդ պետությունների քաղաքացիներին լիարժեք իրացնել իրենց կենսաթոշակային իրավունքները թոշակի անցնելուց հետո:

Հաշվի առնելով կենսաթոշակային հարցի «զգայուն բնույթը»՝ համաձայնագրից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու որոշումը պաշտոնականացվում է դաշնային օրենքի տեսքով,նշվում է փաստաթղթերում։

ԱՊՀ մի շարք երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ արդեն իսկ նոր համաձայնագրեր են ստորագրվել կենսաթոշակային ապահովման ոլորտում։ Այսպիսով, Ռուսաստանի կողմից նախկին համաձայնագրի չեղարկումից հետո ԱՊՀ քաղաքացիներին կենսաթոշակների տրամադրումը կիրականացվի կնքված նոր պայմանագրերի կամ ազգային օրենսդրության համաձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ