News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոլդովայի իշխանությունները սկսել են վերլուծել Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ) մասնակցության դրական եւ բացասական կողմերը Եվրամիությանն անդամալցության համար դիմելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի եւ եվրաինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն, հայտնում է Point.md-ը։

Մոլդովայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ առայժմ իրավական խոչընդոտներ չի տեսնում ԱՊՀ-ում Քիշնեւի մասնակցության համար։ Ընդ որում, նա ասել է, որ իր երկիրը սկսել է աշխատել միջազգային այդ կազմակերպությունում մասնակցության իրական հետեւանքների գնահատման ուղղությամբ։

«Մեզ այդ կազմակերպությունում մեր երկրի մասնակցության համապարփակ վերլուծություն է անհրաժեշտ, ինչի վրա, պետք է խոստովանենք, մեծ ազդեցություն է ունեցել տարածաշրջանային իրավիճակը, Ռուսաստանի Դաշնության ագրեսիան»,- ասել է Պոպեսկուն։

Նախարարը հավելել է, որ եվրաինտեգրումը Քիշնեւի համար առաջնահերթություն է մնում։ Ընդ որում, Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության նախապատրաստումը երկար ժամանակ կպահանջի, այդ գործընթացը, ըստ Պոպեսկուի, կարող է տեւել մինչեւ 12 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ