News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան դիտարկում է Ուկրաինա լրացուցիչ հականավային հրթիռներ ուղարկելու հարցը՝ ի լրում արդեն իսկ խոստացված զենքի: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, փոխանցում է Reuters-ը։

Նա ասել է, որ  համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մատակարարումը, որը Մեծ Բրիտանիան խոստացել է Ուկրաինային, «մոտ է», եւ որ Լոնդոնը դիտարկում է ավելի շատ զենք ուղարկելու հնարավորությունը:

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը նույնքան կարեւոր է դառնում, որքան զենք ուղարկելը, եւ պատրաստության առումով անհրաժեշտ է ավելին անել։ «Ուկրաինական ուժերը երկրի արեւելքում… Նրանցից ոմանք 90 օր է՝ այս ճակատում են, նրանք ուժասպառ են… Կարեւոր է օգնել Ուկրաինային առաջին գծում մարդկանց փոխարինելու իր կարողությամբ», - ասել է Ուոլեսը:

Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա՝ «Իսլամական պետությունը» եւ Սիրիան, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը, որոնց դեմ է Անկարան, եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը քննարկելու համար:

Մեծ Բրիտանիան Թուրքիային որպես Օդեսայից հացահատիկի արտահանման նավային ուղիների վերաբերյալ ցանկացած գործարքի հնարավոր երաշխավոր է դիտարկում։ Ինչ վերաբերում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Ուոլեսն ասել է, որ «կարեւոր է լսել Թուրքիայի մտահոգությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ