News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հաստատել է, որ Թեհրանը հանդես է գալիս արդյունքների վրա հիմնված բանակցությունների օգտին՝ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու համար՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների խելահեղ քաղաքականությունը, հաղորդում է Tasnim-ը։

«Իրանը չի հեռանա արդյունքի վրա հիմնված բանակցություններից»,- Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարը։

Նա նշել է, որ Իրանը շարունակում է բանակցությունները եւ «ԱՄՆ-ին կոչ է անում իրատես լինել եւ հրաժարվել պատժամիջոցային խելահեղությունից, իսկ ԱԷՄԳ-ին՝ քաղաքականացված մոտեցման փոխարեն կենտրոնանալ տեխնիկական պարտականությունների վրա»։

«Մենք ԵՐԲԵՔ չենք վարանի պատժամիջոցները չեզոքացնելու հարցում»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել իրանական ընկերությունների ցանցի դեմ, որոնք օգնում են երկրի նավթաքիմիական արտադրանքի արտահանմանը։

ԱՄՆ վարչակազմը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) եւ Իրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ սկսեց։

2021 թվականի ապրիլից Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների մի քանի փուլ է անցել Իրանի եւ ԳՀՀԾ-ի մնացած հինգ անդամների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ ԱՄՆ-ին Իրանի գործարքին վերադարձնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը սպառնում է երկրի միջուկային օբյեկտներին
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա ․․․
Ճապոնիան առաջարկել է իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նախաձեռնություն
Նա  հայտարարել է, որ Ճապոնիայի ցանկացած նախաձեռնություն, որը համապատասխանում է Իրանի շահերին, Թեհրանի ․․․
Թեհրանը դրական հաղորդագրություններ է ստանում Վաշինգտոնից, բայց հետեւություններ է անում ամերիկացիների գործողություններից
Նա նշել է, որ ԳՀՀԾ-ի վերածննդի հարցը քննարկել է իր օմանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է դիտարկել ․․․
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել. Ռայիսի
Ուրանի հարստացումը եվրոպական կողմի պարտավորությունները չկատարելու պատասխանն է...
ԱԷՄԳ ղեկավարը նախատեսում է Իրանի նախագահի հետ քննարկել հավատարմագրված տեսուչներին հետ կանչելու հարցը
Գրոսին ցանկանում է Իրանի նախագահ Ռայիսիի հետ քննարկել...
Իրանի ԱԳՆ․ ԳՀՀԾ-ով իր պարտավորությունները չկատարելու ԵՄ որոշումն անօրինական է
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ ․․․
Ամենաշատ