News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2011 թ. հնգամսյակի տվյալներով, Հայաստանում 8977 տղա եւ 7661 աղջիկ է ծնվել: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը օգոստոսի 12-ին կայացած ասուլիսում:

Կույումջյանի կարծիքով, այդ ցուցանիշի պատճառը 1995 թվականների հետպատերազմյան շրջանն է: Այստեղ դեր ունի նաեւ տղա երեխա ունենալուն նախապատվություն տալու հայկական մենթալիտետը:

Ասուլիսի ընթացքում Կույումջյանը նաեւ թվարկել է նորածիններին տրվող առավել տարածված անունների տասնյակը:

«Տղաների շրջանում առավել տարածված են Նարեկ, Դավիթ, Գոռ, Էրիկ, Արթուր, Տիգրան, Ալեն, Արման, Սամվել, Ալեքս անունները, իսկ աղջիկների շրջանում` Մանե, Միլենա, Էլեն, Անի, Մարի, Աննա, Մարիամ, Նարե, Անահիտ, Մերի անունները»,-հավելել է Կույումջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ