News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նովայա գազետա» անկախ թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը երկուշաբթի աճուրդում 103,5 միլիոն դոլարով վաճառել է Խաղաղության նոբելյան մրցանակը՝ ոսկե մեդալը։ Նա գումարը փոխանցելու է Ուկրաինայում պատերազմի հետեւանքով տեղահանված երեխաներին։

Մեդալը վաճառվել է Նյու Յորքում, Heritage Auctions-ի կազմակերպած աճուրդում հեռախոսային սակարկությունների առայժմ անհայտ մասնակցին։

Մուրատովը մրցանակն ստացել էր 2021թ. ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի հետ միասին՝ «կարծիքի արտահայտման ազատությունը պաշտպանելու ջանքերի համար»։

Մուրատովը 1993թ. Խորհրդային Միության փլուզումից հետո «Նովայա գազետան» հիմնադրած լրագրողներից է։ Այս տարի պարբերականը միակ խոշոր թերթն է մնացել, որը քննադատում է նախագահ Պուտինին եւ նրա գործողությունները երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս։

Մարտին «Նովայա գազետան» դադարեցրեց գործունեությունը Ռուսաստանում՝ այն բանից հետո, երբ երկրում ընդունվեց օրենք, որով բանտարկություն էր նախատեսվում բոլոր նրանց համար, ովքեր քննադատում են Կրեմլի ռազմական գործողությունը։

Ապրիլին Մուրատովի վրա հարձակում էր կատարվել գնացքում. նրա վրա ացետոնով խառնված յուղաներկ էին լցրել։

2000 թվականից «Նովայա գազետա»-ի վեց լրագրող եւ աշխատակից, այդ թվում Աննա Պոլիտկովսկայան, սպանվել են իրենց գործունեության պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ուկրաինայի զինված ուժերն ATACMS հրթիռների միջոցով կկարողանան հարվածել Ղրիմին. NYT
Վաշինգտոնը մարտին Ուկրաինային է փոխանցել ավելի քան 100 մեծ հեռահարության ATACMS հրթիռներ...
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Մենք ունենք ռազմական նյութերի ավելցուկ, որոնցով կարող ենք աջակցել Ուկրաինային։ Մենք դա արեցինք...
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
Ամենաշատ